Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ»

Հունիս 10,2010 00:00

\"\"

Երեկ Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքվածները իրենց բողոքն էին արտահայտում օտարալեզու դպրոցների բացման դեմ՝ վանկարկելով՝ «Կրթությունը՝ հայերեն»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով, հարկավոր է պահանջել ոչ միայն կրթության եւ գիտության նախարարի, այլեւ ամբողջ կառավարության հրաժարականը: «Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ունեն ազգային անլիարժեքության բարդույթ եւ չեն հավատում Հայաստանի ապագային: Իսահակյանը մի գեղեցիկ խոսք ունի. ասում է՝ մեր հայրենիքը մեր լեզուն է: Եթե նրանք սրան չեն հավատում, ուրեմն օտար լեզուներն են նրանց հայրենիքը, օտար ափերը: Զարմանալի է այդպիսի իշխանության գոյությունը անկախ պետության մեջ»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասաց Իշխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել