Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԿԱՆԱՆՑ

Հունիս 09,2010 00:00

Բոլոր տղամարդիկ կարծում են, որ կանանց հոգեբանության հարցում հիանալի գլուխ են հանում: Իսկ արդյո՞ք չեք սխալվում: Ձեր կարծիքը թեստի արդյունքների հետ համեմատեք: Ուշադիր կարդացեք հարցերը եւ ընտրեք պատասխանները, որոնք ձեզ առավել մոտ են:

1. Ըստ վիճակագրության, կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Դա արդյունք է.

ա. այն բանի, որ տղամարդու ուսերին շատ բեռ է ընկնում,

բ. դժվար իրավիճակներում մեծ դիմադրողականություն է ցուցաբերում,

գ. կնոջ հոգեֆիզիկական կառուցվածքով:

2. Ձեզ վիրավորվա՞ծ եք զգում, երբ շրջապատում գտնվող կինը ձեր մասնագիտության վերաբերյալ լուրջ գիտելիքներ ունի.

ա. այո,

բ. ոչ,

գ. դժվար է ասել:

3. Ձեր կարծիքով՝ կնոջ համար ամենահարմար մասնագիտությունը ո՞րն է.

ա. ուսուցչուհի,

բ. բժիշկ,

գ. ցանկացածը, կախված կոնկրետ կնոջ հետաքրքրությունից եւ ընդունակությունից:

4. Կարծո՞ւմ եք, որ համապատասխան ազդեցության դեպքում, ցանկացած ամուսնացած կին պատրաստ է այլ տղամարդու հետ սիրավեպ ունենալ.

ա. այո,

բ.ոչ,

գ. դժվար է ասել:

5. Կանանց եւ տղամարդկանց խմբերում ինտելեկտուալ զարգացման մակարդակի որոշման նպատակով հետազոտություն է կատարվել: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն են արդյունքները.

ա. տղամարդկանց շրջանում ինտելեկտուալ դեմքերն ավելի շատ են,

բ. երկու խմբերի միջեւ էական տարբերություն չկա,

գ. առավել բարձր ցուցանիշ կանանց մոտ է արձանագրվել:

6. Ահա ձեզ հայտնի կանանց ցուցակ: Ընտրեք նրանցից մեկը, որը ձեր իդեալին առավել մոտիկ է.

ա. Մարիա Սկլադովսկայա-Կյուրի,

բ. Մերիլին Մոնրո,

գ. Մարգարետ Թետչեր:

7. Ձեր կարծիքով, կանայք իրենց արարքներում առաջնորդվում են գլխավորապես.

ա. տրամաբանությամբ,

բ. զգացմունքով,

գ. տրամաբանությամբ եւ զգացմունքով, կախված իրավիճակից եւ սեփական բնավորության առանձնահատկություններով:

8. Հիստերիան հոգեկան հիվանդություն է, արտահայտվում է.

ա. միայն կանանց մոտ,

բ. եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ,

գ. որոշ տղամարդկանց մոտ:

9. Կանայք տրամադրության հաճախակի փոփոխություններով են աչքի ընկնում, ինչը կապված է.

ա. նրանց ներքին կարգապահության բացակայությամբ,

բ. սխալ դաստիարակությամբ,

գ. հորմոնալ կառուցվածքի առանձնահատկությամբ:

Հարց ա բ գ

1 1 3 2

2 3 1 2

3 3 1 2

4 3 1 2

5 2 1 3

6 1 2 3

7 3 1 2

8 3 2 1

9 3 1 2

13-20 միավոր: Կնոջ հոգին զգալու հարցում ձեր գիտելիքները բավական բարձր են: Դուք կնոջը՝ որպես իրավահավասար անձ եք համարում: Հնացած պատկերացումներով չեք շարժվում: Սիրում եք կանանց, հաճույքով եք նրանց շրջապատում ժամանակ անցկացնում եւ նրանք էլ ձեզ են սիրում:

21-ից ավելի միավոր: Կասկած չի հարուցում այն փաստը, որ սովորական կնոջ հետ շփման ընթացքում դուք հեշտությամբ եք կարողանում նրան զգալ եւ վարքագիծը նրա տրամադրվածությանը հարմարեցնել: Դրա շնորհիվ բավական լուրջ հաջողությունների եք կարողանում հասնել: Սակայն հոգու խորքում կանանց ինչ-որ տեղ ցածր կարգի մարդ եք համարում, որոնք այնպիսի թերություններ ունեն, ինչը տղամարդկանց հատուկ չէ: Այդ ամենով հանդերձ, դուք ձեզ ջենթլմեն եք համարում, սակայն արդյո՞ք արդարացված է այդ տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել