Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի գործիչներին հրավիրում են ԱԱԾ

Հունիս 09,2010 00:00

«Առավոտը» բազմիցս գրել է Վերահսկիչ պալատի՝ մշակույթի ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների, հայտնաբերված աղաղակող խախտումների ու յուրացումների, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախկին խորհրդականներ Արեգ Հայրապետյանի եւ Ներսես Տեր-Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվելու ու դրա հետեւանքների, ինչպես նաեւ այդ ամենից հետո էլ՝ մշակույթի նախարարի «անսասանության» մասին: Ներկայումս կրքերը, թվում է, թե հանդարտվել են, բայց միայն՝ արտաքուստ:

«Առավոտին» հասած տեղեկություններով, մշակույթի զանազան ոլորտների տարբեր «տրամաչափի» գործիչների, որոնք քիչ թե շատ առնչություն են ունեցել մշակույթի նախարարության հետ, շարունակում են հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»: Ոմանք նույնիսկ տարակուսել են՝ որոշ հարցեր վերաբերել են Պողոսյանի ավելի վաղ շրջանի գործունեության՝ համարյա մոռացված «դրվագներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել