Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 09,2010 00:00

Իրանի փոխնախագահներից մեկը՝ Մոհամադ-Ռեզա Միրթաջեդինին, որը պատասխանատու է խորհրդարանի հետ աշխատանքի համար, հայտարարել է, թե հանդես գալով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին, Ռուսաստանը միայն իրեն է վնասել: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջերս արած հայտարարությունը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին, Միրթաջեդինին նշել է, որ չէր սպասում նման բան ՌԴ նախագահից: Այս մասին հաղորդում է news.am-ը: «Դժվար է հավատալ, որ Ռուսաստանի նախագահը նման հայտարարություն է արել եւ Իրանի նկատմամբ նման դիրքորոշում որդեգրել»,- ասել է Իրանի փոխնախագահը՝ հավելելով, որ նման «ցինիկ մոտեցումը» կվնասի հենց Ռուսաստանին: Իրանի նախագահ Ահմադինեջադը, որը Թուրքիայում մասնակցում է Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցառումների գագաթաժողովին, իր հերթին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին փաստաթուղթը, Իրանը կդադարեցնի իր միջուկային ծրագրի շրջանակներում համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ խստացված պատժամիջոցների կիրառման հարցի վերաբերյալ նոր նախագիծը քվեարկության կարող է դնել արդեն այսօր՝ հունիսի 9-ին: Այս մասին ԼՁԸՀ-ՁԸհհ-ին հայտնի է դարձել ՄԱԿ-ի քաջատեղյակ աղբյուրներից: Նախատեսվում էր, որ երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի անդամները փակ խորհրդակցություններ են անցկացնելու, որտեղ քննարկվելու է առաջարկվող նոր փաստաթուղթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել