Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Հունիս 09,2010 00:00

Ֆրանսիայի ոստիկանությունը Միջերկրական ծովի մերձափնյա շրջանում ձերբակալել է հայտնի մի հանցավոր խմբի անդամներին: Գործողությանը մասնակցել է ոստիկանության 150 աշխատակից, որոնց հաջողվել է ձերբակալել ավելի քան 20 մարդու, որոնք կասկածվում են փողերի լվացման, խաղային ավտոմատների հետ կապված մեքենայությունների մեջ: Ձերբակալության պահին հանցավոր խմբավորման անդամների մի մասն իրենց ընտանիքների հետ գտնվել են 27 մետրանոց շքեղ զբոսանավի վրա: Ձերբակալվածների թվում է եղել Բերնար Բարրեզին, որը 1994թ.-ից գտնվել է փախուստի մեջ եւ զրահապատ միկրոավտոբուսի վրա կատարած զինված հարձակման մեղադրանքով հեռակա կարգով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել