Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիայի որոշ շրջաններում արտակարգ դրություն է

Հունիս 09,2010 00:00

\"\"Հունգարիայի իշխանությունները, ջրհեղեի սպառնալիքը նկատի ունենալով, սկսել են երկրի հյուսիսային շրջաններից բնակիչների զանգվածային տարհանում իրականացնել: Հունգարիայի 19 մարզերում արտակարգ դրություն է հայտարարվել: Իրենց տներն արդեն հարկադրաբար լքել են չորս հազար մարդ: Ջրհեղեղը սպառնում է նաեւ Բուդապեշտին: APA-ի մատուցմամբ, Դանուբ գետի ջրի մակարդակը աննախադեպ արագությամբ է բարձրանում: Քաղաքային իշխանությունները ամբողջությամբ դադարեցրել են մերձափնյա տարածքներով երթեւեկությունը: Պատկան մարմինների հաշվարկներով, ջրհեղեղի արդյունքում երկիրը կարող է կրել ավելի քան 300 մլն եվրոյի վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել