Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում ռումբ է պայթեցվել

Հունիս 09,2010 00:00

\"\"Ստամբուլում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում տուժել է այդ պահին միկրոավտոբուսում գտնվող թվով 15 ոստիկան: «Reuters»-ի մատուցմամբ, այս մասին փոխանցել է «Anatolian» գործակալությունը: Երեքշաբթի օրը, ի թիվս այլ քաղաքական գործիչների, Ստամբուլում են գտնվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որոնք մասնակցում են Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցառումների գագաթաժողովի աշխատանքներին: Պայթյունը տեղի է ունեցել, երբ ոստիկանական մեքենան անցել է գագաթաժողովի անցկացման վայրից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ստամբուլի Կյուչուկ-Չեքմեջ արվարձանի հիվանդանոցի մոտով: «Հնարավոր է, որ պայթյունն իրականացվել է հեռակառավարման վահանակի միջոցով»,- պայթյունի մանրամասներին անդրադառնալով՝ հայտարարել է տեղի ոստիկանապետ Հուսեյն Կեպկինը՝ հավելելով, թե ոստիկանության 15 աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Չնայած տեղի ունեցած պայթյունին, գագաթաժողովի աշխատանքները բնականոն կերպով շարունակվել են:

Թուրքիայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, հունիսի 8-ի առավոտյան, Թուրքիայի Կոնիա նահանգի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող անձանց դեմ գործողություններ են իրականացրել: Ինչպես փոխանցում է news.am-ը, վկայակոչելով թուրքական Ihlassondakika.com-ը, երկրի 4 նահանգներում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 14 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել