Լրահոս
Օրվա լրահոսը

44-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ ՍՊԱՆԵԼ Է

Հունիս 09,2010 00:00

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 7-ին Գառնի գյուղում սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Գառնի-Գողթ ճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող Գառնիի ՀԷԿ-ին հարակից հանդամասում հայտնաբերել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի 44-ամյա բնակչուհի Աղավնի Թումանյանի դիակը՝ հրազենային վնասվածքների հետքերով: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Գետազատ գյուղի 25-ամյա բնակիչ Գարիկ Բաբայանը: Ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ Բաբայանը մեղայականով ներկայացել է Արտաշատի բաժին եւ հայտնել, որ իր մոտ ապօրինի կերպով պահվող հրացանից կրակել եւ սպանել է Աղավնի Թումանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել