Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Հունիս 09,2010 00:00

Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում անօրինական գործարկված «Թայֆուն» կարուսելի վթարի արդյունքում տուժել էր 4 մարդ. 14-ամյա Սիրարփի Նավոյանը եւ 13-ամյա Սուսաննա Գալստյանն առավել թեթեւ վնասվածքներ են ստացել (վերջույթների եւ գլխի), իսկ 35-ամյա Մարինե եւ 13-ամյա Մենուա Վարդանյանները տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն (ողնաշարի վնասվածքներով եւ ուղեղի ցնցմամբ): Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի կիրառում: Որեւէ մեկին երեկվա դրությամբ մեղադրանք չի առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել