Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ԵՆ ՏՎԵԼ

Հունիս 09,2010 00:00

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից այս տարի իրականացվել է 4 ստուգում, ինչի արդյունքում պարզվել է, որ բնությանը պատճառվել է 6 մլն 985 հազար դրամի վնաս: Նախարարության մամուլի բաժնից հայտնում են, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Գուգարքի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 120 ապօրինի հատված ծառ, ինչի համար հաշվարկվել է 3.79 մլն դրամ գումարի բնությանը հասցված վնաս: Լոռիում ապօրինի ծառահատման 2 դեպք է գրանցվել: Շիրակում՝ 1 դեպք: Մնացյալ խախտումներն առնչվում են հողերի տեղափոխմանը, հողային ռեսուրսների աղտոտմանը, ապօրինի ձկնորսությանը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել