Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱԳՈՂԵՐԻՆ ԳՏԵԼ ԵՆ

Հունիս 09,2010 00:00

Մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում իրականացրած ստուգումների արդյունքում «Երեւան Ջուր» ընկերությունը հայտնաբերել է սահմանված կարգի մոտ 500 խախտում: Դրանք մասնավորապես եղել են ապօրինի միացումներ, անսարք կամ վնասված ջրաչափեր, պետստանդարտի եւ հոլոգրաֆիկ կնիքների խախտումներ: Այս մասին հայտնում են «Երեւան Ջուր» ընկերությունից: Ըստ ընկերության պատասխանատուների, ապօրինությունները հանգեցրել են փաստացի սպառվող ջրի ծավալների թերհաշվարկի, համապատասխանորեն նվազեցնելով հավաքագրումների գումարը, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադարձել ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվող ներդրումների ծավալի վրա: Այսպես, միայն Հաղթանակի զբոսայգում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 10 խախտման դեպք, Գ. Զոհրապի փողոցում՝ 28 դեպք, Ա.Վշտունի փողոցում՝ 18 դեպք:

Ըստ ընկերության՝ «դրանց մեծ մասը, մասնավորապես իրավաբանական անձանց մոտ, ուղղակի հետեւանք է գործող կարգի միտումնավոր խախտման: Միաժամանակ նշված ստուգումները ցույց տվեցին, որ շատ խախտումներ, առավելապես բնակիչ սպառողների կողմից, գործող ՀՀ օրենսդրությանը իրազեկ չլինելու պատճառով չեն ընկալվում որպես այդպիսիք՝ հանգեցնելով ստուգող կազմակերպության հետ անհարկի տարաձայնությունների եւ դատական գործընթացի: Ներկայումս ընկերության կողմից կատարվում է նշված ապօրինությունների հետեւանքով պատճառված վնասի չափի ճշգրտում, «ձախ» ջրագծերի ապամոնտաժում, նոր բաժանորդների ձեւակերպում, սպառողների մոտ առկա մյուս թերությունների շտկում, ինչը, այլոց թվում, թույլ կտա հստակեցնել ջրի սպառման իրական ծավալները եւ ձեռնամուխ լինել նաեւ տարածքում առկա տեխնիկական բնույթի հոսակորուստների նվազեցմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել