Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԶԱՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է

Հունիս 09,2010 00:00

Երեկ «Առավոտը» մի հոդվածի կապակցությամբ ստացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարզաբանումը՝ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ստորագրությամբ: ՀԾԿՀ-ի նամակում գրված է. «Հանձնաժողովը «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ մի շարք քննարկումներ է կազմակերպել «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի ապրիլի 29-ի համարում հրապարակված «2000-ից 700-ը՝ գրպանում» հոդվածի առնչությամբ, որում արծարծվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատուցվող գիշերային կանխավճարային ինտերնետ ծառայության վճարների հարցը: Քննարկումների ընթացքում վեր են հանվել հոդվածում նշված բոլոր թերությունները եւ հանձնարարվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին՝ քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետում դրանք վերացնելու ուղղությամբ եւ արդյունքների մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողով: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն 2010 թվականի հունիսի 6-ին կարգավորող մարմնին գրությամբ տեղեկացրել է, որ շարժական ինտերնետի «Գիշերային» սակագնային փաթեթի շրջանակում մատուցվող ծառայությունից օգտվելու համար եղած սահմանափակումները վերացվել են: Մասնավորապես՝ 2010 թվականի մայիսի 27-ից վերացվել է շարժական ինտերնետ ծառայությունների մատուցման համար սահմանված 360 դրամ պարտադիր նվազագույն գումարի չափը. սպառողի հաշվին զրոյական հաշվեկշռի պայմաններում մատուցված ծառայությունների դեպքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հաշվեգրված գումարը պետք է վճարի իր միջոցների հաշվին. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հանձնարարել է հաշվարկային համակարգը սպասարկող կազմակերպությանը՝ հաշվարկման եղանակը շտկել այնպես, որ հնարավորինս կրճատվի սպառողի կողմից հաշվեկշիռը համալրելու եւ ինտերնետ ծառայության մատուցումը վերսկսելու միջեւ ընկած ժամանակահատվածը: Այսուհետեւ ծառայության կասեցման դեպքում սպառողից բաժանորդային վճար չի գանձվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել