Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԲՈԲՈ ՉԵՆՔ»

Հունիս 09,2010 00:00

Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ-Արմենալ» գործարանի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց հասանելիք հավելավճարները: Երեկ գործարանի մի խումբ աշխատակիցներ «Առավոտին» պատմեցին, որ տնօրինությունը 5 տարվա հավելավճարի գումար է պարտք իրենց. «2003-ից մեզ հավելավճար էր հասնում, ինչը մենք չէինք ստանում, 2008-ի սեպտեմբերին գործարանում անցկացրած ստուգումների արդյունքում բացահայտեցին, որ տնօրինությունը չի տալիս մեր հասանելիքը, եւ տուգանեցին, ինչից հետո սկսեցին վճարել, հիմա մենք պահանջում ենք, որ մինչեւ 2008 թվականը չվճարած գումարները մեզ վերադարձնեն»: Աշխատակիցների պատմելով՝ 117 հայտ է դատարան ներկայացվել՝ հավելավճարները վերադարձնելու պահանջով. «Մեզ վախեցնում են, ասում են՝ եթե դատարան դիմեք ձեզ աշխատանքից կհեռացնենք, բայց մենք չենք վախենում, մինչեւ վերջ ենք գնալու, մինչեւ հիմա չէինք դիմել, որովհետեւ մեր իրավունքների մասին անտեղյակ էինք»: Գործարանի լրատվության բաժնից էլ մեզ տեղեկացրին, որ աշխատակիցներին հավելավճարները աշխատավարձի տեսքով ամեն ամիս վճարել են՝ աշխատողները լավ չգիտեն. «Պարզապես 2008-ից հավելավճարի վճարման ձեւը վերաձեւակերպվել է ու առանձին տողով է նշվում, ինչը նրանց շփոթեցրել է եւ տարբեր կասկածների առիթ դարձել, եթե դատարանն ընդունի, որ գործարանը պարտք ունի, գործարանը կվճարի այդ գումարը, իսկ այն, թե տնօրինությունը վախեցնում ու սպառնում է աշխատանքից ազատել… վախեցնելը ո՞րն է, ի՞նչ է՝ տնօրինությունը բոբո՞ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել