Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ

Հունիս 09,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, հունիսի 7-ին ՀՀԿ-ում խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ կուսակցության նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Ըստ շրջանառվող լուրերի, այդ նիստում որոշում է կայացվել ՀՀԿ խորհրդի անդամներից մեկին՝ բնապահպանության նախկին նախարար, իսկ այսօր ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, խորհրդի կազմից հեռացնելու մասին: Իբր՝ այդ նախաձեռնությունը եղել է հենց ՀՀ նախագահինը, ով որոշակի դժգոհություններ է ունեցել Այվազյանի՝ նախարար եղած տարիների գործունեության եւ կայացրած որոշումների կապակցությամբ:

Երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցին, ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը թեեւ հաստատեց, որ այդ օրը ՀՀԿ գործադիր մարմնի, նաեւ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ, ի դեպ, քննարկվել են ներկուսակցական կյանքին, նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, բայցեւ հերքեց Վ. Այվազյանին խորհրդից հեռացնելու տեղեկությունը: Ըստ նրա, ՀՀԿ-ն իր անդամներին վերաբերող կարգապահական որեւէ հարց չի էլ քննարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել