Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԴԱՓՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 09,2010 00:00

Արմեն Ռուստամյանի այն մտքին, թե արտաքին քաղաքականության պարտությունների մեջ ՀՅԴ-ն մեղքի բաժին բոլորովին չունի, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսպես հակադարձեց. «Հաղթանակները միշտ էլ բազմաթիվ տերեր են ունենում, իսկ անհաջողությունները որբ են: Եթե կա հաջողություն, բազմաթիվ քաղաքական ուժեր դա վերագրում են իրենց, իսկ բացթողումների դեպքում քիչ ուժեր կան, որ կարող են շիտակ ասել, որ իրենք նաեւ դրա տերն են: Հանրապետականը այն ուժն է, որը 1999-ից սկսած տեր է եւ լավին, եւ անհաջողությանը: Եվ ժողովուրդը դա շատ լավ տեսնում է եւ իր գնահատականը կտա ընտրությունների ժամանակ»: Ըստ պատգամավորի, արդեն սկսվել է պայքարը՝ «իսկական ընդդիմադիր» կոչման համար, եւ 2012-ից առաջ ընդդիմադիրի դափնին իրարից փորձում են առավել ակտիվորեն խլել ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել