Շախմատի աշխարհն ընդունում ու հաշվի է նստում ոչ միայն հայաստանցի շախմատիստների, այլեւ մրցավարների հետ: Armchess.am-ը տեղեկացնում է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան օրերս միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է աշնանը Խանտի Մանսիյսկում կայանալիք համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ: Օլիմպիական ճակատամարտերը սպասարկել վստահվել է նաեւ մեր հանրապեպությունը ներկայացնող մեկ այլ միջազգային կարգի մրցավարի՝ Արմեն Նիկողոսյանին: