Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջեց համառ պայքարում

Հունիս 08,2010 00:00

Իսպանիայի Լեոն քաղաքում ավարտվեց արագ շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը, Լենյեր Դոմինգեսը եւ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը: Մեկնարկային տուրում Արոնյանը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց կուբացի Դոմինգեսին, իսկ Գելֆանդը (Իսրայել) պարտության մատնեց ֆրանսիացի Վալյեխոյին: Հաղթողին որոշելու համար եզրափակչում հանդիպեցին Արոնյանն ու Գելֆանդը: Առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի, երրորդին հաղթեց հայ գրոսմայստերը, իսկ չորրորդում հաջողությունն ուղեկցեց իսրայելցուն: Եվ միայն նշանակված երկու բլից պարտիաներում Գելֆանդը կարողացավ կոտրել Լեւոնի դիմադրությունը եւ տիրել գլխավոր մրցանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել