Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկական «ոսկի» եւ «բրոնզ»

Հունիս 08,2010 00:00

Հայաստանի բազկամարտիկները շարունակում են ուրախացնել իրենց երկրպագուներին: Կիրակի օրը մեր հանրապետության հավաքականները ներկայացրած 12 բազկամարտիկները (9 մեծահասակ, 2 պատանի եւ 1 վետերան-մաստեր) Մոսկվայի Միտիշչի շրջանում անցկացված մարզաձեւի Եվրոպայի 20-րդ առաջնությունից տուն բերեցին երկու մեդալ: Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանի փոխանցմամբ, առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում էր 22 երկրի 600 բազկամարտիկ:
Մեծահասակների՝ սենյորների պայքարում 2007 թվականի աշխարհի չեմպիոն, երեւանցի Վլադիմիր Մնացականյանը, որ հանդես է գալիս 70 կգ քաշայինների պայքարում, ձախ ձեռքով հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ «պառկեցրեց» նաեւ Սլովակիայի ներկայացուցիչ Յան Ռյենչակի ձեռքը եւ բարձրացավ հաղթողի պատվանդանին: Ավագ թիմակցի օրինակով հաջող հանդես եկավ նաեւ պատանի Աշոտ Ադամյանը (55 կգ, ձախ ձեռք), որը, սակայն, բավարարվեց երրորդ մրցանակային տեղով: Այս երկու բազկամարտիկները մարզվում են «Պոլիտեխնիկ» մարզական ակումբում:
Հաջող կարելի է համարել արմավիրցի Արման Փիրոյանի (60 կգ, աջ եւ ձախ ձեռքեր) չորրորդ տեղերը, ինչպես նաեւ երեւանցի 55 կգ քաշային Մեխակ Պետրոսյանի չորրորդ արդյունքը, որին նա արժանացավ ձախ ձեռքով պայքարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել