Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դեռ սպասո՞ւմ է

Հունիս 08,2010 00:00

«e3s5»-ը տեղեկացնում է, որ շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն իր նախընտրական կայքում հրապարակել է այն 21 երկրների ֆեդերացիաների ցուցակը, որոնք պատրաստ են առաջիկայում կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում քվեարկել իր օգտին: Դրանք են. ԱՄՆ, Ֆարերյան կղզիներ, Շոտլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Հերնսի կղզիներ, Իսլանդիա, Մոնակո, Նիկարագուա, Անգլիա, Եգիպտոս, Չեխիա, Կոնգո, Բոսնիա եւ Հերցեգովինա, Սալվադոր, Անգոլա, Ռուսաստան:
Ի պատասխան՝ ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովն իր կայքով տեղեկացնում է, որ իրեն աջակցող ազգային ֆեդերացիաների թիվը 35 է: Ահա դրանք. Արգենտինա, Բերմուդյան կղզիներ, Բոլիվիա, Բրազիլիա, Բրունեյ, Կամերուն, Կոլումբիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Գաբոն, Գանա, Հունաստան, Գվատեմալա, Հոնդուրաս, Ղրղըզստան, Լիբիա, Մադագասկար, Մավրիտանիա, Մալի, Մալթա, Մեքսիկա, Պանամա, Պարագվայ, Քաթար, Ռուսաստան, Սինգապուր, Սուդան, Տաջիկստան, Թունիս, Թուրքիա, Ուրուգվայ, Վիրջինյան Իսլանդիա, Վենեսուելա, Եմեն, Զամբիա:
Անհասկանալի է, թե ինչպե՞ս է Ռուսաստանը միաժամանակ հայտնվել ՖԻԴԵ-ի նախագահի երկու թեկնածուների ցուցակում: Իսկ ինչ վերաբերում է շախմատի Հայաստանի ազգային ֆեդերացիային, ըստ ամենայնի, մերոնք դեռ ոչ մեկին որեւէ խոստում չեն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել