News.am-ի մատուցմամբ, կայացել է ԱՄՆ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտնել է, որ սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը՝ Ադրբեջան։ Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ Գեյթսը նշել է, որ ինչպես իր եւ Քլինթոնի սպասված այցերը, այնպես էլ Օբամայի ուղերձը ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության ցուցիչներ են հանդիսանում։ 2001 թվականին տասնյակ հազարավոր ռազմական չվերթներ դեպի Աֆղանստան կատարվել են Ադրբեջանի օդային տարածքով։ Միայն անցած տարի Ադրբեջանի օդային տարածքով Աֆղանստան է մեկնել 100 հազար զինվորական, նշված է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքէջում։