Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում փոթորիկը մարդկային կյանքեր է խլել

Հունիս 08,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների Օհայո նահանգում տեղի ունեցած փոթորկի եւ ամպրոպի արդյունքում զոհվել է առնվազն յոթ մարդ: Նահանգի հրշեջ ծառայության պետ Տոդ Ուոլտերսի մատուցմամբ, Օհայոյի հյուսիս-արեւմուտքում ավերվել է ավելի քան 50 տուն, բայց ավելի շատ է վնասված տների թիվը: Փոթորկի հետքը՝ ավերված տների տեսքով, BBC-ի փոխանցմամբ, ձգվում է շուրջ 13 կիլոմետր, մի քանի մարդ հայտնվել է հիվանդանոցում: Հատկապես տուժել է Լեյք Թաունշիպ քաղաքատիպ ավանը, որտեղ ավերվել է տեղի դպրոցի շենքը, փոթորիկը լուցկու տուփերի նման դեսուդեն է նետել նաեւ դպրոցական ավտոբուսները: Քաղաքի ոստիկանապետը տարերային աղետից տուժած շրջանը համեմատել է պատերազմական գոտու հետ, նրա ասելով՝ զոհերի թվում մի երեխա կա, անհայտ կորածներ չկան: Փոթորիկն անցել է նաեւ Իլլինոյս եւ Միչիգան նահանգների որոշ շրջաններով: Մասնավորապես Միչիգանում դադարեցվել է Էրի լճի ափին գործող Ֆերմ ատոմակայանի աշխատանքը, քանի որ ուժեղ քամին վնասել է կայաններից մեկի ճակատային հատվածը:
Իլլինոյս նահանգի Սթրիտոր քաղաքում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 17 մարդ, 30 շենք «լուրջ կառուցվածքային վնասվածքներ» է ստացել, մի քանի երկհարկանի բնակելի տների կտուրները փոթորիկը քշել-տարել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել