Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս զինվորները գողացել են լեհ զոհերի պլաստիկ քարտերը

Հունիս 08,2010 00:00

Ռուսական հատուկ ստորաբաժանման չորս զինվորներ, որոնք հսկել են ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի «Տու-154» ինքնաթիռի վթարի վայրը, կալանավորվել են ողբերգության արդյունքում զոհվածների պլաստիկ քարտերը գողանալու մեղադրանքով: Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության մամուլի խոսնակ Կատարժինա Կոնեցպոլսկայա-Վրուբլյովսկան նախօրեին շեշտել է, թե կալանավորվածները փորձել են Սմոլենսկի բանկոմատներից մեկից հանել ավիավթարի արդյունքում զոհված «Պայքարի եւ նահատակության հիշատակի պահպանության խորհրդի» գլխավոր քարտուղար Անջեյ Պշեւոզնիկի հաշվեհամարում եղած փողերը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, լեհական ԶԼՄ-ները պնդում են, թե դիակապտները գողացել են ոչ միայն Պշեւոզնիկի, այլեւ ողբերգության մյուս զոհերին պատկանող պլաստիկ քարտերը:
ՌԴ ներքին զորքերի հրամանատարությունը երկուշաբթի օրը հերքել է նման բոլոր տեղեկություններն ու նաեւ այն, որ ներքին զորքերի ծառայողները օգտվել են ավիավթարի զոհերից որեւէ մեկի վարկային քարտից: Լեհական կողմի պնդմամբ, Պշեւոզնիկի այրին՝ տիկին Իոլանտան, ավելի վաղ հայտարարել էր, թե հանցագործները իր զոհված ամուսնու բանկային քարտի հաշվեհամարից գողացել են 6 հազար լեհական զլոտի՝ 1750 ԱՄՆ դոլար: Առաջին անգամ դիակապտները յուրացված քարտից օգտվել են ողբերգության օրը՝ ապրիլի 10-ին, հետո գումարներ են հանվել նաեւ ապրիլի 11-ին եւ 12-ին: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը տարածված տեղեկությունները որեւէ կերպ չի մեկնաբանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել