Հունիսի 4-ին Կոթիում հուղարկավորել են գյուղի 31-ամյա բնակիչ Սասուն Մանթաշյանին: Նա կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել:
Ըստ մեր տեղեկությունների՝ ինքնասպանության պատճառը ընտանեկան է: Սասունը կնոջը եւ 3 երեխաներին տարել է կնոջ ծնողների տուն եւ վերադառնալով տուն՝ կախվել: Քանի որ Սասունի ծնողները հեռավոր սարում անասուններ էին պահում, նրա մարմինը 3 օր կախված է մնացել, մինչ այն գտել են: