2009 թվականին Հայաստանում ինքնասպանություն է գործել 28 անչափահաս: Երեկ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
«Անչափահասների շրջանում ինքնասպանությունների հիմնական պատճառը կենցաղային խնդիրներն են կամ անպատասխան սերը: Կրոնական հողի վրա ինքնասպանություններ չեն արձանագրվել», հավելեց Ն. Դուրյանը: