ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, կիրակի օրը Երեւան-Մեղրի ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի HEN 088 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր: Ավտոմեքենայից դուրս էին բերվել ուղեւորներ, Երեւանի բնակիչներ՝ 21-ամյա Էլեն Շահնազարյանը, Վահե Կիրակոսյանը, 19-ամյա Աիդա եւ 22-ամյա Միհրան Համբարձումյանները: Վ. Կիրակոսյանը եւ Է. Շահնազարյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է: Իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխված Համբարձումյանների վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: