Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՄԱՀՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ

Հունիս 08,2010 00:00

«Փախուստ բանտից-7»

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ հրապարակվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի կայացրած դատավճիռը: Անցյալ տարվա նոյեմբերին փախուստի դիմած, 21 օր ազատության մեջ հայտնված՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը դատապարտվեցին 7, 5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջել էր 8 տարվա ազատազրկում: Ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո Ենոքյանն ու Քոչարյանն արդեն մեկ անգամ ավելացրել էին իրենց պատժաչափը 8 տարով: Կրկնակի «ազատազրկմամբ» Ենոքյանն ու Քոչարյանը դժվարացրին իրենց դիմում գրելու հնարավորությունը: Ըստ օրենքի, ցմահ ազատազրկման դատապարտվածը վաղաժամկետ պայմանական ազատման համար դիմում կարող է գրել 20 տարի պատիժը կրելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930