«Առավոտ» եւ «4-րդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացրել ենք, ֆոտոթղթակիցը դատախազության շենքի մուտքի դիմաց այս տարվա փետրվարին, կոլեգիայի նիստից առաջ նկարահանումներ կատարելիս ոստիկանության քննիչի՝ Գագիկ Մարգարյանի կողմից ենթարկվել էր բռնության: Ու երբ հայտարարություն էր տվել այդ մասին, գործը շրջվել էր նրա դեմ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն:
Այսօր Գ. Շամշյանը կներկայանա «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Նորքի կլինիկա: Քննիչ Գ. Բեգոյանը զգուշացրել է ֆոտոթղթակցին՝ չներկայանալու դեպքում նրան բերման ենթարկելու մասին: