Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԴԺԳՈՀ ԵՔ՝ ԱՆՋԱՏԵԼ ՏՎԵՔ

Հունիս 08,2010 00:00

Ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների ժամանակ վարորդի եւ ուղեւորների կողմից արգելվում է ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը: Սա «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի պահանջն է, սակայն ոչ բոլոր ուղեւորները եւ ուղեւորափոխադրում իրականացնող վարորդները գիտեն այս մասին: Երթուղային տաքսիներից օրական օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր երաժշտական ճաշակը: Բայց, նստելով երթուղային տաքսի, նրանք ստիպված են լինում լսել այնպիսի երաժշտություն, որից նույնիսկ գխացավ է սկսվում:
Եթե երիտասարդները մի կերպ հանդուրժում են ու ականջակալներով իրենց նախընտրած երաժշտությունն են լսում, ապա մեծահասակները, հատկապես ծեր մարդիկ այլընտրանք չունեն. վարորդին դիտողություն անելու դեպքում էլ արժանանում են կոպիտ պատասխանի. ձեռք չի տալիս՝ իջիր: Երբ այս առնչությամբ ճանապարհային ոստիկանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչ պետք է անի ուղեւորը, նա ցիտելով օրենքի պահանջը, ասաց. «Քանի որ այդ օրենքն ուժի մեջ է մտել 2007 թ. հունիսի 1-ից, եւ բավարար քայլեր չեն ձեռնարկվել հասարակությանն իր իրավունքների մասին իրազեկելու համար, այդ պատճառով այսօր քչերը գիտեն, որ իրավունք չունեն երաժշտություն միացնելու»:   
Թերեւս իրազեկելու ամենաարդյունավետ տարբերակը կլինի այն, որ հենց երթուղայիններում փակցվի՝ «Ավտովարորդի եւ ուղեւորների կողմից արգելվում է ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը» բովանդակությամբ զգուշացում, ինչպես որ ծխելու արգելքի դեպքում արվեց: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել