Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՓՈ՞ՐՁՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Հունիս 08,2010 00:00

ՌԴ Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ին տեղի կունենա ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 31-րդ նիստը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ ՏՄՊՊՀ մամլո գրասենյակի հաղորդագրության՝ նիստում «ՀՀ-ում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը եւ առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը» զեկույցով հանդես կգա նաեւ Ա. Շաբոյանը: Հետաքրքիր է՝ արդյոք պարոն Շաբոյանը կներկայացնի՞ Հայաստանի փորձը՝ ինչպես կարելի է վարույթ հարուցել, հակամրցակցային պայմանավորվածության մեջ մեղավոր ճանաչել միանգամից յոթ ընկերության եւ որոշ ժամանակ անց, «իրավիճակի փոփոխության» արդյունքում՝ անվավեր ճանաչել սեփական որոշումը: Եվ ինչպես կներկայացնի «իրավիճակի փոփոխության» հիմքերը՝ ուղղակի՞ սպառնալիք, զենքո՞վ սպառնալիք, շա՛տ մեծ խնդրա՞նք, թե՞ մի ուրիշ բան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել