Չինական միսս Էլլի շունը, որը ճանաչվել էր աշխարհի ամենատգեղ շունը, 17 տարեկանում սատկել է ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, իր տիտղոսը միսս Էլին ստացել էր 2009թ.: Պզուկոտ մռութով, դուրս պրծած լեզվով շունը, որը տառապում էր աչքի կատարակտով եւ մազաթափությամբ, հաղթել էր Animal Planet–ի կողմից անցկացվող ամենամյա «Ամենատգեղ շունը» մրցույթում: Շունը նկարահանվել էր հեռուստածրագրում, գովազդում եւ նույնիսկ գլխավոր դեր էր խաղացել կատակերգությունում: