Հաջորդ ֆակուլտետը, որին այս անգամ անդրադարձել ենք՝ բանասիրականն է
Իրենք՝ իրենց մասին
– Միայն մեր ֆակուլտետի երեխաները կարող են իսկական մանկավարժներ դառնալ:
– Մեր ֆակուլտետի ուսանողուհիները կարող են միայն ուսուցչուհուն վայել կերպար ունենալ:
– Միայն մենք կարող ենք գրաբարին լավ տիրապետել:
– Միայն բանասիրական ֆակուլտետում է, որ տղաներ հազվադեպ են հանդիպում, կան նաեւ կուրսեր, որտեղ ընդհանրապես տղաներ չկան:
– Միայն մեր ֆակուլտետի ուսանողներն են, որ մաքուր հայերեն են խոսում:
– Մեր էրեխեքն են, որ ամբողջ տարին գիրք համարյա չեն կարդում ու ամեն ինչ թողնում են վերջին օրվան, հետո էլ բողոքում, թե չենք հասցնում:
– Մեր ֆակուլտետը այնքան լավն ա, որ անգամ ՀՀ նախագահն է մեր ֆակուլտետը ավարտել:
Դասախոսները՝ իրենց ուսանողների մասին
– Միայն մեր ուսանողներին կարելի է տեսնել երթուղային տաքսիում գիրք կարդալիս:
– Միայն մեր ուսանողները կարող են կա՛մ շատ լավ սովորել, կա՛մ ընդհանրապես չսովորել, միջին սովորողներ չկան:
– Մեր ուսանողներին է հատուկ խոսելու ընթացքում մեր բանաստեղծների խոսքերից մեջբերումներ անելը:
Այլ ֆակուլտետների ուսանողները
– Միայն բանասիրականի երեխաները կարող են ամբողջ տարին գիրք կարդալ:
– Միայն բանասիրականի ուսանողներին կարելի է ամեն անգամ գրադարան մտնելիս տեսնել:
– Բանասիրականի երեխաները հեռվից տարբերվում են, որովհետեւ բոլորի ձեռքին գիրք կա:
– Միայն բանասիրական ֆակուլտետի մասնաշենքն է, որ լավ վիճակում է գտնվում:
– Միայն բանասիրականի ուսանողներին են հարցնում՝ ո՞ր ֆակուլտետից ես, հպարտորեն ասում է՝ բանասիրականից ու սկսում բացատրել, թե ինչքան լավ ֆակուլտետ ա իրանց ֆակուլտետը:
– Միայն բանասիրականում է, որ ոչ թե 21-րդ դարում են ապրում, այլ մնացել են 17-18-րդ դարերում: