Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Հունիս 05,2010 00:00

Իրենք՝ իրենց մասին
– Միայն մեր ֆակուլտետի ուսանողներն են պայքարում անօրինությունների դեմ:
– Միայն մենք կարող ենք լիովին մեզ պաշտպանել ապագայում:
– Մեզնից միայն կարող է լավ փաստաբան դուրս գալ:
– Միայն մենք կարող ենք սովորելու ընթացքում պաշտպանել նաեւ այլ ֆակուլտետների ուսանողների շահերը:
– Մեր ֆակուլտետում է, որ միջին սովորող չկա, կամ շատ լավ են սովորում, կամ էլ ընդհանրապես չեն սովորում:
– Ամենապրեստիժային ֆակուլտետը մերն ա:
Ֆակուլտետի
դասախոսները՝ իրենց
ուսանողների մասին

– Մեր ուսանողները միայն կարող են քննությունը վերածել երեկույթի՝ իրենց երեկոյան զգեստներով:
– Մեր ֆակուլտետի ուսանողները, մյուս ֆակուլտետներում չգիտեմ ինչպես է, շատ լավ են սովորում:
– Ուրիշ ֆակուլտետների ուսանողների հետ համեմատած՝ մեր ուսանողները բավական լուրջ են ու հավասարակշռված:
– Միայն մեր ֆակուլտետի ուսանողներին է բնորոշ, որ եթե դասի ժամին որեւէ ուսանողի նկատողություն ես անում, ապա նա սկսում է խոսել իր իրավունքներից:
Այլ ֆակուլտետների
ուսանողները

– Միայն իրավագիտության ֆակուլտետի ուսանողները կարող են օրենքից խոսել, բայց գնալ օրենքին հակառակ:
– Ամեն օր ֆակուլտետի դիմաց կռիվ անել:
– Իրավագիտության տղաների պատճառով է, որ համալսարանի շրջակայքում միշտ ոստիկաններ կան:
– Ամենամեծ կաշառք տվողները իրավաբանականի ուսանողներն են:
– Միայն իրավաբանականի տղաները կարող են նայել ռոմանոյի աղջիկներին ու անտարբեր անցնել:
– Կարող են շատ բարձր վարձավճար ունեցող այդ ֆակուլտետում սովորեն՝ չսիրելով իրավաբանությունը, ինչ է թե՝ պրեստիժով ֆակուլտետ է:
– Օրենքն իրենց ձեռքում է, ինչ ասես՝ կարող են անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել