Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք պատահար, մեկ զոհ

Հունիս 05,2010 00:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Շիրակի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Հովունի, Վահրամաբերդ, Կապս, Մարմաշեն, Կարմրաքար, Քեթի, Հացիկ, Փոքրաշեն գյուղերի մի շարք բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ:
Նույն օրը ուժեղ քամի է եղել նաեւ Արագածոտնում: Մարզկենտրոն Աշտարակում «Արթուր-1» ՍՊԸ-ին հարակից կաթսայատան ծխնելույզն ընկել է ընկերության վարչական շենքի տանիքին, ինչի հետեւանքով քանդվել են շենքի եւ կից շինության տանիքները՝ 30 քմ ընդհանուր մակերեսով: Իսկ հունիսի 3-ին ուժեղ քամուց վնասվել է մարզի՝ Նորաշեն, Գեղադիր եւ Ձորագլուխ գյուղերի բնակելի տների 11 տան տանիք: Վնասի չափերը ճշտվում են:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաեւ, որ հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասում, կոյուղաջրերի հորան փորելու աշխատանքների ժամանակ, տեղի է ունեցել հողաշերտի ինքնափլուզում, ինչի հետեւանքով մեկ աշխատակից՝ 1960 թ. ծնված Կամո Սահակյանը, մնացել է հողի տակ, իսկ երկրորդը՝ 1981 թ. ծնված Ռաֆիկ Մանասյանը, մինչեւ կրծքավանդակը ծածկվել հողով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիները հողից ազատել են Ռաֆիկ Մանասյանին: Փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հորանում հայտնաբերվել է եւ դուրս է բերվել Կամո Սահակյանի դին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել