Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը՝ ամռան տապին

Հունիս 05,2010 00:00

«Ջուր-ջուր» թեմայով լուսանկարների մրցույթը օրերս համախմբել էր ջրի սիրահար լուսանկարիչներին: Նմանօրինակ մրցույթի նախաձեռնողը «Բյուրեղ» ընկերությունն էր: Նախապես  ներկայացված ավելի քան 500 լուսանկարից ցուցադրվեց լավագույն 50-ը: Բացի երեք լավագույն լուսանկարների հեղինակներից՝ եւս երեք աշխատանքների հեղինակներ խրախուսվեցին:
«Ցանկանում ենք երիտասարդ լուսանկարիչներին հնարավորություն տալ ներկայանալու  իրենց աշխատանքով, բայց պարզվեց՝ միջին տարիքի մասնակիցներ էլ ունեցանք, որոնք ոչ պակաս հետաքրքրված էին: Ջուրը կյանք է, եւ մեր մասնակիցները դրա արժեքն ու կարեւորությունը ներկայացրել են իրենց աշխատանքներում, ու ընդ որում՝ դա արել են պատկերավոր ու գեղարվեստականացված»,- ասաց «Բյուրեղ» ընկերության տնօրեն Կարեն Սարկավագյանը: Արմեն Ռոնովը մրցույթին ներկայացել էր «Հավերժական կյանք» խորագրով լուսանկարով, որը, ի դեպ, լավագույն 3 աշխատանքներից մեկն էր: «Ես կինոռեժիսոր եմ, բայց քիչ հնարավորություն ունեմ մասնագիտությամբ աշխատելու, սա լավ հնարավորություն էր ֆոտոխցիկով ֆիքսել հետաքրքիր կադրեր ու ներկայացնել: Մի անգամ արշավի էինք գնացել ու ճանապարհին շատ հոգնած էինք, մտածում էինք՝ որտեղի՞ց ջուր խմենք, մի ռուս կին մոտեցավ, ջուր հյուրասիրեց ու ասաց՝ վերցրեք հավերժական կյանքը»: Լավագույն լուսանկարի  հեղինակներից Լիաննա Թառլոյանն էլ լուսանկարն անվանել է «Բնության սիմֆոնիա». «Նկարում ֆիքսել եմ տղայիս՝ մայրամուտին լողալիս, լուսանկարում ներդաշնակ միջավայր է՝ ջուրը, երկինքը, մարդն ու օդը: Բացի այդ էլ ջուրը բոլորիս կյանքն է, կյանքի մաքրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել