Շախմատի միջազգային միության (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պատմության մեջ առաջին անգամ ՖԻԴԵ-ն դրամական խրախուսական մրցանակներ է սահմանել Խանտի Մանսիյսկում կայանալիք համաշխարհային օլիմպիադայի հաղթողների եւ մրցանակակիրների համար: Ըստ այդմ, տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում առաջին տեղը գրավող թիմերը կպարգեւատրվեն 20-հազարական եվրոյով, մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցնող հավաքականներին մասնահանում է նախատեսվում, համապատասխանաբար, 12 եւ 8 հազարական եվրո: