Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթը պաշտոնապես փոխանցվեց Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը

Հունիս 05,2010 00:00

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը այսօր պաշտոնապես Հարավ-Աֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Կգալեմա Մոտլանթեին է փոխանցել ֆուտբոլի աշխարհի գավաթը:
Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ ընդունելով աշխարհի գավաթը՝ Մոտլանթեն «շրջադարձային» է որակել Աֆրիկայում անցկացվելիք առաջնությունը եւ հայտարարել է, թե գավաթը առաջին անգամ կմնա «Սեւ մայրցամաքում»:
Նախօրեին ՖԻՖԱ-ի նախագահը Պրետորիայում հանդիպել էր Նելսոն Մանդելայի հետ, ով աշխարհի առաջնության բացմանը ներկա գտնվելու ցանկություն է հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել