Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի մրցանակների խաղարկությունը: Առաջին տեղը 8,0 միավորով միանձնյա զբաղեցրեց սլովենուհի Աննա Մուզիչուկը: Երկրորդ տեղում Մուզիչուկից մեկ միավոր վաստակած Նինո Խուրցիձեն է, իսկ նրա հայրենակից Սոֆիո Գվետաձեն 6,5 միավորով եզրափակեց մրցանակակիրների եռյակը:
Հայաստանի երեք ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Գալոյանը: Նա 5,5 միավորով պայքարն ավարտեց 19-րդ տեղում: Իսկ 4,5-ական միավոր վաստակած Մարիա Գեւորգյանն ու Լիա Մարտիրոսյանը լրացուցիչ հաշվարկների արդյունքում հանգրվանեցին, համապատասխանաբար, 30-րդ եւ 34-րդ հորիզոնականներում: