Երեկ Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկեց արագ շախմատի միջազգային ավանդական՝ 23-րդ մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից չորսը՝ Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը (Իսրայել), Լենյեր Դոմինգեսը (Կուբա), Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը (Ֆրանսիա): Երեկ առաջինը պայքարի մեջ մտան Վալյեխո Պոնսը եւ Դոմինգեսը: Իսկ այսօր խաղատախտակի առջեւ հանդիպում են Դոմինգեսն ու Արոնյանը: Մրցակարգի համաձայն, գրոսմայստերական զույգերը օրվա ընթացքում խաղալու են չորսական արագ պարտիա: