2010 թ. նոյեմբերին Եգիպտոսում կընթանա հայկական անիմացիոն ֆիլմերի հետադարձ ցուցադրություն: Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է ReAnimania փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, նախատեսվում է հանդիսատեսի դատին ներկայացնել առնվազն 60 րոպեանոց ծրագիր, որը կներառի շուրջ 10 ֆիլմ: Բացի այդ, նրա ասելով, հայկական մուլտֆիլմերի հետադարձ ցուցադրություն կանցկացվի նաեւ 2011 թվականին՝ Անսիի եւ Շտուտգարդի անիմացիոն ֆիլմերի փառատոների շրջանակներում: Ինչպես նաեւ՝ մուլտօրերի անցկացման շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Անգլիայի, Աֆրիկայի, Լիբանանի եւ ԱՄԷ-ի հետ: «Այսօրվա դրությամբ հայկական մուլտիպլիկացիայի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է: Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ անգամ առաջին հայկական մուլտֆիլմի («Շունն ու կատուն») որակը չափազանց բարձր է այն ժամանակվա համար»,- ընդգծել է Վ. Քասունին: