Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը իր երկրի տարածքում ռուսական հակահրթիռային կայաններ տեղակայելու մասին հայտարարությունը համարել է ոչ ավելի՝ քան կատակ: Infox.ru-ի մատուցմամբ, նախօրեին ռուս մի գեներալ հայտարարել էր, թե դա թույլ կտար խոսել հակահրթիռային պաշտպանության ոլորտում լիակատար համագործակցության մասին: Ի պատասխան՝ բուլղարացի նախարարն այդ հայտարարությունը ծայրահեղ անլուրջ առաջարկություն է որակել: