Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԻ

Հունիս 05,2010 00:00

\"\"Ճապոնիայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Նաոտո Կանի թեկնածությունը, որը մինչեւ վերջերս զբաղեցնում էր Ճապոնիայի ֆինանսների նախարարի եւ զուգահեռաբար փոխվարչապետի պաշտոնը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ Ճապոնիայում իշխող Ժողովրդավարական կուսակցությունը իր առաջնորդի պաշտոնում ընտրել էր Կանին՝ հրաժարական տված վարչապետ Յուկիո Խատոյամայի փոխարեն: Այսպիսով, 63-ամյա Կանը դարձավ վերջին ավելի քան երեք տարիների ընթացքում երկիրը ղեկավարած թվով հինգերորդ վարչապետը:
Վերլուծաբանների գնահատմամբ, Նաոտո Կանը ուղղամիտ եւ խիզախ անհատի համբավ ունի, որը չի վախենում նաեւ հանդես գալ ազդեցիկ բյուրոկրատիայի դեմ: Իր պաշտոնավարության ընթացքում նա հասել էր այն բանին, որ բարձրացվել էին հարկերն ու կրճատվել էին երկրի ծախսերը, որոնք նպատակ ունեին նվազեցնել Ճապոնիայի ազգային պարտքը, որի ծավալներն արդյունաբերական զարգացած երկրների համեմատությամբ ամենամեծն էին:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ եւ Ժողովրդական կուսակցության նախկին առաջնորդ Խատոյաման հրաժարական տվեց՝ տեղի տալով հասարակական ճնշմանը, որն առաջացել էր ամերիկյան ռազմական հենակետերը Օկինավա կղզուց դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը չկատարելու համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել