Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի նախագահը հրաժարվեց դառնալ «ազգի առաջնորդ»

Հունիս 05,2010 00:00

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մերժել է իր երկրի պատգամավորների կողմից ընդունված՝ իրեն ազգի առաջնորդի կարգավիճակ տալու մասին օրինագիծը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Նազարբաեւն ասել է, թե վստահության համար ինքը շնորհակալ է պատգամավորներին եւ ժողովրդին, սակայն կարծում է, որ ազգային առաջնորդի կարգավիճակը չպետք է հաստատվի օրենքով: Այս առիթով Ղազախստանի խորհրդարանի երկու պալատներում էլ արտակարգ նիստ կհրավիրվի: Համաձայն երկրի Սահմանադրության՝ պատգամավորները կարող են հաղթահարել նախագահի՝ սահմանադրական օրենքի հանդեպ առարկությունը:
Նուրսուլթան Նազարբաեւին ազգի առաջնորդի կարգավիճակ շնորհելու մասին առաջարկով մայիսի սկզբին հանդես էին եկել Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մեջլիսի պատգամավորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել