ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին, ժամը 21.25-ին, երկաթուղու Վանաձորի ուղեմասի մասնաճյուղից ոստիկանության տրանսպորտային վարչությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Սպիտակ-Նալբանդ գծահատվածի 2679 կմ 2-րդ պիկետի կանգառի կառամատույցի բետոնը փլվել եւ լցվել է գծերի վրա:
Ոստիկանության «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի եւ ԱԱԾ Լոռու մարզի վարչության աշխատակիցները պարզել են, որ գծահատվածի երկաթգծերի վրա քարեր եւ բետոնե սալիկների կտորներ են լցրել Սարահարթ գյուղի անչափահաս բնակիչներ` Հենրիկ Ա.-ն, Էդմոն Հ.-ն եւ Արկադի Հ.-ն, որի հետեւանքով բեռնատար գնացքի էլեկտրաքարշը բախվելով նշված քարերին` շուրջ 15 րոպե դադարեցրել է երթեւեկությունը: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն