Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրենք միասին

Հունիս 05,2010 00:00

Ինչպես տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից՝ վաղը՝ հունիսի 5-ին, ժամը 10:00-14:00-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կիրականացվի «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մի մասը կազմող «Երեք կամուրջ» ծրագիրը, որի նպատակը Հրազդանի ձորի երեք կամուրջներին հարող հատվածների բարեկարգումն ու մաքրումն է։ Այս ծրագրի մասնակիցներն են՝ Երեւանի քաղաքապետարանը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Միասին» եւ «Մաքուր Երեւան» հասարակական կազմակերպությունները, WWF միջազգային կազմակերպությունը (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ):
Մեր կողմից նկատենք, որ «Միասինը», չկարողանալով բուհերից մաքրել կաշառակեր դասախոսներին, հավանաբար որոշել է պակաս աղմկոտ մաքրությամբ զբաղվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել