Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ թունավորվում ենք

Հունիս 05,2010 00:00

Երեկ կայացած ասուլիսում Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը, խոսելով Հայաստան ներմուծվող տրանսգեն (գենափոխված) մրգերի եւ բանջարեղենի մասին, ասել է, որ թեպետ մեր երկիրը չունի համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կստուգվի ներկրվող սննդամթերքի տրանսգեն լինել-չլինելու հանգամանքը, սակայն բոլորն առանց դրա էլ շատ լավ գիտեն, որ մեծամասամբ գենափոխված սննդամթերք են օգտագործում։ Իսկ Սպառողների ասոցիացիայի փորձագետ Լեւոն Աճեմյանն ասել է, որ իրենք մայիսին Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք ջերմատներում անցկացրել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ գյուղացիները շատ դեպքերում չեն սպասում լոլիկի կամ վարունգի «սրսկելուց» հետո  նախատեսված 3-7 օր նախատեսված շրջանի անցնելուն՝  բանջարեղենը շուկա հանելով եւ վաճառելով «սրսկելու» հենց հաջորդ օրը, ինչի պատճառով որոշ թունաքիմիկատներ այդ բանջարեղեններում նորմատիվից ավելի են լինում հաճախ 4 անգամ: Մասնագետը խորհուրդ տվեց միրգ-բանջարեղենը երկար պահել սառնարանում, եւ ամենակարեւորը՝ օգտագործելուց առաջ լավ լվանալ։ Նա պնդում է, որ միայն հուլիսի վերջ-օգոստոսին կհայտնվեն հողի լոլիկները, իսկ մինչ այդ ով ցանկանում է, կարող է ինքնակամ թունավորվել: Ինչ վերաբերում է տարբեր հավելանյութերին՝ Աճեմյանը նկատեց, որ դրանցից ասպարտամը (շաքարի փոխարինող քիմիական նյութ), որն օգտագործվում է գազավորված ըմպելիքի արտադրության մեջ, շատ վտանգավոր է եւ 30 աստիճանում վերածվում է օրգանիզմը թունավորող մեթանոլի։ Նման հավելանյութ է օգտագործում մասնավորապես Հայկոլան: Իսկ Միլետա Արիստակեսյանն ասել է, որ մսամթերք եւ զովացուցիչ հյութեր արտադրող հայաստանյան ընկերություններն արտադրանքի պիտանելիության ժամկետը երկարացնելու նպատակով օգտագործում են նատրիումի բենզոնատ, որի օգտագործումը Եվրոպայում եւ Ռուսաստանում վաղուց արգելված է, սակայն մեր կառավարությունը դեռ ոչինչ չի ձեռնարկում:
Հիշեցնենք, որ այդ թունանյութը՝ նատրիումի բենզոնատը, օրգանիզմում միանալով C վիտամինին՝ առաջացնում է քաղցկեղածին բենզոլ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել