Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑԵԼ Է ԴԻՆՔԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Հունիս 05,2010 00:00

Ուրբաթ առավոտյան Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը՝ ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թուրքական «Hurriyet» պարբերականի լրագրող Վերժիհան Զիֆլիօղլուն ասել է, որ նախնական վարկածի համաձայն՝  փաստաբանն ինքնասպան է եղել: Իսկ ըստ թուրքական «Zaman»-ի՝  ինքնասպանության փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Այդ վարկածը չեն ընդունում նաեւ մահացած փաստաբանի հարազատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել