Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈ ՒՆ ԵՎ ԷԼԻՏԱՐԱՑԱՎ»

Հունիս 05,2010 00:00

«Հայ-թուրքական «ախպերության» փորձերը եւ վերնախավի համար օտարամետ դպրոցների ստեղծումը նույն քաղաքականության տարրերն են»,- երեկ հայտարարել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը: Օտարալեզու դպրոցների վերաբերյալ նախագծի նախաձեռնությունն, ըստ Աղայանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանինը չէ. «Այս նախագիծը կրթության նախարարության հետ շատ անուղղակի կապ ունի: Ամեն ինչ սկսվել է օտարամոլության եւ էլիտարացավի այնպիսի արատավոր դրսեւորումից, ինչպիսին «Դիլիջանի միջազգային դպրոց» կոչվող գործարար, բայց ոչ միայն գործարար նախագիծն է: Սա էլ իր հերթին մաս է կազմում Դիլիջանը ֆինանսական մայրաքաղաք եւ էլիտար բնակավայր դարձնելու ավելի ընդհանրական ծրագրի, որի գաղափարախոսը, կարծում եմ, Տիգրան Սարգսյանն է: Օրենքը փոխելու անհրաժեշտությունը ծագել է վերոհիշյալ դպրոցի մեկնարկման առիթով եւ հետո է միայն ավելի ընդհանրական տեսք ստացել՝ տարածվելով այլ դպրոցների վրա նույնպես»: Սակայն այն, որ Աշոտյանն այդ գաղափարի սկզբնաղբյուրը չէ, նրան, ինչպես նաեւ ծրագրին մասնակցող այլ պաշտոնյաների, Արմեն Աղայանի համոզմամբ, պատասխանատվությունից չի ազատում: Ըստ բանախոսի, իշխանավորները,   կանխատեսելով հնարավոր հակազդեցությունը, անգամ գիտակցելով դրանից բխող՝ իրենց իշխանությանն ուղղված որոշակի սպառնալիքը, այնուամենայնիվ որոշել են գնալ մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել