Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎ ԷԼԻ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ»

Հունիս 05,2010 00:00

\"\"

Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ն քննարկելու է էստոնացի Անդրես Հերկելի եւ Մալթայից պատվիրակ Ժոզեֆ Դեբոնո Գրեչի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» զեկույցը եւ ընդունելու է բանաձեւ: Զեկուցողների բացատրական հուշագրի 18-րդ կետը հետեւյալն է. «Ադրբեջանում բոլոր կուսակցությունները հիասթափված են Մինսկի խմբի վարած բանակցություններից, որոնց նպատակն է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Այս հակամարտությունը կարգավորելու ձախողումը, որն ազդում է պետության տարածքային ամբողջականության վրա՝ դեռ խանգարում է երկրում ձեռնարկված ժողովրդավարական բարեփոխումներին: Շարունակվում է այդ տարածքների բռնազավթումը, եւ հարյուր հազարավոր փախստականների ու բռնի տեղահանվածների առկայությունը մնում է մարտահրավեր այս երկրի համար»: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց, թե մտադիր է առաջարկել այս բանաձեւում փոփոխություններ՝ Հայաստանի փախստականների, Նախիջեւանում խաչքարերի ջարդի մասին հիշատակմամբ, եւ հուսով է, թե իր առաջարկած փոփոխություններին կմիանան Հայաստանի պատվիրակության այլ անդամները:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել