Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 4

Հունիս 04,2010 00:00

\"\"ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված կլինեք: Զգուշացեք կոնֆլիկտներից:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար հարմար օր չէ, սկսած սիրախաղը ժամանակավոր բնույթ կկրի:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր վերջապես կկարողանաք վայելել ձեր հանգիստը: Երեկոն ավելի հետաքրքիր կանցնի, եթե անցկացնեք ընկերների հետ:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հիշողությունների գիրկն ընկնելու փոխարեն՝ ձեզ համապատասխան զուգընկեր գտեք: Ապրեք ներկայով, անցյալը հիշել դեռ կհասցնեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր կյանքում կարեւոր իրադարձություններ տեղի կունենան: Ձեր շրջապատում դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ձեր պլաններում փոփոխություններ կլինեն: Ընտանեկան հարցերը ձեզ կշեղեն աշխատանքից:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Օրը կանցնի շատ բարեհաջող: Հատկապես նոր սկսած գործերը արդյունավետ եւ շահավետ կլինեն:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր շփումներում շատ զգույշ եղեք: Անձնական հարցերը կարգավորելիս կտրուկ քայլեր չանեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր ընկերների վերաբերմունքը ձեր հանդեպ չափից շատ ջերմ կլինի, սակայն մի մոռացեք կեղծավոր մարդկանց մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Աշխատեք այնպես անել, որ ձեր էմոցիաները չազդեն ձեր կայացրած որոշումների վրա:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Այսօր գուցե տրամադրության անկում ապրեք, ու բոլորը ձեզ համար անհասկանալի թվան: Երեկոյան շփվելով սիրելիի հետ՝ կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Մոռացեք աշխատանքի մասին: Լիցքաթափվեք, հաճելի ժամանակ անցկացրեք

մտերիմների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել