Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կմտնեն Թբիլիսիի մրցագորգ

Հունիս 04,2010 00:00

\"\"Ազատ եւ հունահռոմեական ոճերի Հայաստանի հավաքականները մասնակցելու են հունիսի 4-8-ը Թբիլիսիում անցկացվելիք միջազգային մրցաշարին: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր է տարել Օհան Գիքիրյանին (55 կգ քաշային կարգ), Ժիրայր Հովհաննիսյանին, Համազասպ Հովսեփյանին (երկուսն էլ՝ 66 կգ) եւ Էդգար Ենոքյանին (96 կգ): Ավելի ներկայացուցչական է հունահռոմեական ըմբշամարտի կազմը: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընտրել է 55 կգ քաշայիններ Հարություն Հովհաննիսյանին եւ Շավիղ Գեւորգյանին, ինչպես նաեւ Արտակ Հարությունյանին (60 կգ), Հովհաննես Վարդերեսյանին եւ Սասուն Ղամբարյանին (երկուսն էլ՝ 66 կգ), Արամ Ստեփանյանին (74), Արթուր Շահինյանին (84) եւ 96 կգ քաշայիններ Սարգիս Տոնոյանին ու Արման Գեղամյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել